About this role
ՔՈ ԴԵՐԸ
Եթե եռանդուն ես և ակտիվ, պատրաստ ես բարեհամբույր կերպով սպասարկել հյուրերին, ապա ՔՈԱՖ («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ռեստորանի մատուցող/մատուցողուհու դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
Պարտականություններ
-
Դիմավորել և ուղեկցել հաճախորդներին դեպի իրենց սեղանները, տրամադրել և ներկայացնել մենյուն:
-
Անհրաժեշտության դեպքում տրամադրել հաճախորդին մանրամասն տեղեկություն ճաշատեսակների մասին և աջակցել ուտեստի ընտրության հարցում:
-
Ամեն օր՝ մինչև աշխատանքը սկսելը, խոհարարից ճշտել ուտեստների առկայությունը:
-
Վերցնել պատվերներ և դրանք մատուցել կոկիկ և ժամանակին:
-
Ստուգել պատվերի ճշգրտությունը և սխալների դեպքում անմիջապես լուծել խնդիրը մինչև այն մատուցելը:
-
Հետևել սեղանների մաքրությանը մինչև հաճախորդների ժամանումը, հյուրընկալության ընթացքում և հաճախորդների հեռանալուց հետո:
-
Ապահովել հյուրանոցի ռեստորանային ծրագրում պատվերների գրանցման և հաշիվների փակման ճշգրիտ գործընթացը։
-
Աջակցել աշխատակազմին և լինել թիմի լիարժեք անդամ:
-
Աշխատել ջանասիրաբար սպասարկման գերազանց որակի հասնելու համար:
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում մատուցողի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնես թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
-
Անգլերենի և ռուսերենի (բազային իմացություն)։ Գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն։
-
Կազմակերպչական, հաղորդակցման գերազանց հմտությունների։
-
Համակարգչային գիտելիքների (ռեստորանային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
-
Միաժամանակ կատարել մի քանի գործողություններ և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել։
-
Հմտորեն ներկայացնել ռեստորանի մենյուն։
-
Հեշտությամբ հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
-
Սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, պահպանել ժամկետները։
-
Աշխատել աշխատանքային ճկուն գրաֆիկով ։
-
Պահպանել առողջության և անվտանգության, սննդի և խմիչքի հետ կապված բոլոր սանիտարա-հիգիենիկ և անձնական հիգիենայի կանոնները։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
-
Պատրաստ մասնագիտական զարգացման։
-
Համբերատար, բարեկիրթ և ժպտերես։
-
Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
-
Պատասխանատու և հաշվետու:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։ Դիմել հնարավոր է նախքան հաստիքին համապատասխան մասնագետի ընտրությունը։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուների մի մասը կհրավիրվի հարցազրույցի։
YOUR ROLE
If you are energetic, proactive, and ready to serve guests in a friendly and welcoming manner, then the Waiter/Waitress position at the COAF (Children of Armenia Fund) Concept Hotel and Conference Center restaurant may be the perfect opportunity for you.
Responsibilities
-
Welcome and escort guests to their tables, provide and present the menu.
-
When necessary, provide guests with detailed information about dishes and assist them with menu selection.
-
Every day before starting work, check with the chef about the availability of dishes.
-
Take orders and serve them neatly and on time.
-
Check the accuracy of orders and resolve any mistakes immediately before serving.
-
Maintain the cleanliness of tables before guests arrive, during service, and after guests leave.
-
Ensure accurate registration of orders and proper closing of bills in the hotel’s restaurant management system.
-
Support colleagues and be a full member of the team.
-
Work diligently to achieve excellent service quality.
-
YOUR TEAM
-
By taking on the role of Waiter/Waitress at the Concept Hotel and Conference Center, you will join the COAF SMART Business team and work under the direct supervision of the Concept Hotel and Conference Center Manager.
-
YOU
We expect you to bring your best qualities, in particular:
-
YOU HAVE
-
Basic knowledge of English and Russian (advanced knowledge will be considered an advantage).
-
Excellent organizational and communication skills.
-
Computer literacy (experience working with restaurant management software will be considered an advantage).
-
YOU CAN
-
Perform several tasks simultaneously and quickly orient yourself in different situations.
-
Present the restaurant menu professionally.
-
Resolve conflict situations smoothly.
-
Work independently in stressful conditions while meeting deadlines.
-
Work with a flexible schedule.
-
Follow all health and safety, food and beverage sanitation, and personal hygiene standards.
-
YOU ARE
-
Ready for professional development.
-
Patient, polite, and friendly.
-
Ready to work in a team environment.
-
Responsible and accountable.
-
WE ARE WAITING FOR YOU
-
Take your first step and apply.
-
There is no fixed application deadline. Applications will be accepted until the position is filled.
-
The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline. Only short-listed candidates will be contacted.
-
ВАША РОЛЬ
-
Если вы энергичны, активны и готовы дружелюбно обслуживать гостей, тогда должность официанта/официантки в ресторане Концепт-отеля и Конференц-центра фонда COAF (Children of Armenia Fund / «Дети Армении») именно для вас.
-
Обязанности
-
Встречать гостей, сопровождать их к столам, предоставлять и презентовать меню.
-
При необходимости предоставлять гостям подробную информацию о блюдах и помогать в выборе.
-
Каждый день перед началом работы уточнять у шеф-повара наличие блюд.
-
Принимать заказы и подавать их аккуратно и своевременно.
-
Проверять точность заказа и в случае ошибок немедленно устранять их до подачи.
-
Следить за чистотой столов до прихода гостей, во время обслуживания и после их ухода.
-
Обеспечивать корректную регистрацию заказов и закрытие счетов в ресторанной системе учета.
-
Поддерживать коллег и быть полноценным членом команды.
-
Работать усердно для достижения высокого качества обслуживания.
-
ВАША КОМАНДА
-
Заняв должность официанта/официантки в Концепт-отеле и Конференц-центре, вы присоединитесь к бизнес-команде COAF SMART и будете работать под непосредственным руководством менеджера Концепт-отеля и Конференц-центра.
-
ВЫ
Мы ожидаем, что вы проявите свои лучшие качества, а именно:
-
ВЫ ВЛАДЕЕТЕ
-
Базовыми знаниями английского и русского языков (отличное знание будет преимуществом).
-
Отличными организационными и коммуникативными навыками.
-
Компьютерной грамотностью (опыт работы с ресторанными программами будет преимуществом).
-
ВЫ УМЕЕТЕ
-
Выполнять несколько задач одновременно и быстро ориентироваться в разных ситуациях.
-
Профессионально представлять меню ресторана.
-
Умело разрешать конфликтные ситуации.
-
Работать самостоятельно в стрессовых условиях и соблюдать сроки.
-
Работать по гибкому графику.
-
Соблюдать все санитарно-гигиенические нормы, правила безопасности и личной гигиены.
-
ВЫ
-
Готовы к профессиональному развитию.
-
Терпеливы, вежливы и доброжелательны.
-
Готовы работать в команде.
-
Ответственны и дисциплинированы.
-
МЫ ЖДЁМ ВАС
-
Крайний срок подачи заявок не установлен.
-
Заявки принимаются до тех пор, пока не будет выбран подходящий кандидат. Организация рассматривает заявки ежедневно, поэтому процесс отбора может завершиться раньше.Только отобранные кандидаты будут приглашены на собеседование.