About this role
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
Բանկի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների ամենօրյա ուսումնասիրություն և հսկողություն,
-
Բանկի սպասարկման ցանցում կատարված գործարքների ուսումնասիրություն, վերլուծություն և անհրաժեշտ գործողությունների իրականացում,
-
Բանկի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված կասկածելի գործարքների առկայության դեպքում հաճախորդների հետ կապի հաստատում, ճշտումների կատարում և անհրաժեշտության դեպքում քարտերի բլոկավորում կամ ապաբլոկավորում,
-
Թողարկողի և սպասարկողի անվտանգության կանոնների գրանցման, հեռացման, դրանցում փոփոխությունների իրականացման առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
-
Բարձրագույն կրթություն,
-
1 տարվա աշխատանքային փորձ,
-
Բանկային օրենսդրության իմացություն,
-
Համակարգչային գիտելիքներ,
-
Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
-
Հաճախորդների սպասարկման հմտություններ,
-
Հաղորդակցման հմտություններ,
-
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
-
Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
-
Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
-
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: