About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես CRM Բիզնես վերլուծաբան։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
CRM համակարգի՝ բանկային և արտաքին տարբեր համակարգերի ու ծառայությունների հետ ինտեգրման վերլուծություն։
-
BPMN Creatio հարթակում CRM բիզնես գործընթացների նախագծում և կառուցում։
-
Բիզնես գործընթացների նկարագրման փորձ։
-
Իրականացված նախագծերի թեստավորում։
-
Ինտեգրատորի համար տեխնիկական առաջադրանքների կազմում՝ ավելի բարդ բիզնես գործընթացների դեպքում։
-
Օգտատերերի սցենարների մշակում և ձևակերպում։
-
Համագործակցություն Բանկի գործընկերների՝ համակարգի ինտեգրատորների և վենդորների հետ։
-
Համակարգի օգտատերերի համար հրահանգների պատրաստում և թարմացում։
-
Կարգավորված գործընթացների ընդունման-հանձնման փորձարկումների կազմակերպում և իրականացում Բանկի ստորաբաժանումների՝ պատվիրատուների համար։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
-
Բարձրագույն կրթություն
-
Ցանկալի է CRM/BPMN համակարգերի (Creatio) ներդրման փորձ
-
Նախագծերի վերլուծաբանի աշխատանքային փորձ՝ արտաքին թեկնածուների համար
-
Նախագծերի կառավարման փորձ
-
Օգտատերերի սցենարների մշակման և ձևակերպման փորձ
-
Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար
-
Թիմում աշխատելու պատրաստակամություն
-
Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում
-
Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
-
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
-
Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
-
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
-
Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
-
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-
ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/