About this role
ՔՈ ԴԵՐԸ
Եթե կազմակերպված ես, պատասխանատու, ունես հաղորդակցման գերազանց հմտություններ, կարողանում ես համակարգել բազմաբնույթ առաջադրանքներ և արագ կողմնորոշվել փոփոխվող իրավիճակներում, ապա ՔՈԱՖ-ում ընդունարանի աշխատակցի դերը հենց քեզ համար է։
Վարչական և կազմակերպչական գործառույթներ
-
Պատասխանել հեռախոսազանգերին և վարել գործատուի նամակագրությունը։
-
Համակարգել մուտքային և ելքային փաստաթղթերի հոսքը՝ ապահովելով դրանց գրանցումն ու պահպանումը։
-
Նախապատրաստել հանդիպումներ և ժողովներ և կազմակերպել հյուրերի պատշաճ ընդունելություն։
-
Ստացված հաշիվների հիման վրա կազմել ընդունման-հանձնման արձանագրություններ և ապահովել դրանց ստորագրման ու պահպանման գործընթացը։
-
Ըստ անհրաժեշտության համակարգել Հիմնադրամի տրանսպորտային կարիքները՝ օգտագործելով առկա էլեկտրոնային համակարգը։
-
Կատարել վարչական հանձնարարություններ՝ ինչպիսիք են պատճենահանում, պրինտ, սկանավորում, գրառումների կատարում և այլն։
-
Հետևել գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների առկայությանը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել հայտեր քանակների համալրման նպատակով։
-
Համակարգել և մաքրության պատասխանատուների միջոցով ապահովել գրասենյակի մաքրությունը։
-
Կատարել գործադիր տնօրենի և գործառնությունների գծով ղեկավարի՝ ընդունարանաի աշխատակցի պարտականություններից բխող այլ հանձնարարությունները և առաջադրանքները։
-
Աջակցել աշխատակիցների հավաքագրման գործընթացին՝ համակարգելով հարցազրույցների ժամանակացույցը և թեկնածուների հետ հաղորդակցությունը։
-
Գործառնությունների համակարգողի ներգրավմամբ աջակցել նոր աշխատակիցների ինտեգրման գործընթացին։
-
Աջակցել թիմային միջոցառումների կազմակերպմանը։
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ-ի Գործառնությունների բաժնին և կաշխատես գործառնությունների գծով ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք, որ դու ունենաս՝
Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ
-
Բարձրագույն կրթություն և վարչական ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ։
-
Հայերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
-
Գրասենյակային թվային գործիքների, Google հավելվածների (մասնավորապես՝ Google Sheets) իմացություն (էլեկտրոնային հաշիվների համակարգի (e-invoicing) իմացությունըն կդիտվի որպես առավելություն)։
-
Կազմակերպչական, հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ։
Անձնային հատկանիշներ
-
Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքներին։
-
Գաղտնապահություն և մասնագիտական էթիկա։
-
Ինքնուրույն աշխատելու և խնդիրներ լուծելու կարողություն։
-
Առաջնահերթություններ սահմանելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն։
-
Նախաձեռնողականություն և փոփոխվող իրավիճակներին արագ հարմարվելու ունակություն։
-
Հուզական բանականություն և թիմում համագործակցելու կարողություն։
-
ՔՈԱՖ-ի առաքելության և արժեքների նկատմամբ նվիրվածություն։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) հիմնադրվել է 2003 թվականին՝ Հայաստանի գյուղական համայնքներում զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով ՔՈԱՖ-ը ձգտում է Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրելն ու սեփական ներուժն իրացնելը դարձնել գիտակցված ընտրություն։
Իր գործունեության ընթացքում ՔՈԱՖ-ը ներդրել է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ շահառուների ցանկում ընդգրկելով Հայաստանի վեց մարզերի ավելի քան 100 համայնքների 150,000-ից ավելի բնակիչների։
Համայնքային զարգացման ծրագրերին զուգահեռ ՔՈԱՖ-ը զարգացնում է ՍՄԱՐԹ կենտրոնների համահայաստանյան ցանցը՝ ընդլայնելով իր գործունեությունը Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։
Մենք արագ զարգացող, նորարար և փոփոխություններին բաց կազմակերպություն ենք։ Փնտրում ենք թիմակիցներ, որոնք կիսում են մեր արժեքները և պատրաստ են իրենց աշխատանքով նպաստել գյուղական Հայաստանի զարգացմանը։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
-
Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ,
-
Տարեկան 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ,
-
Երկարացված Ամանորյա արձակուրդ՝ մինչև հունվարի 7-ը,
-
Թիմի անդամների համար հատուկ զեղչային պայմաններ՝ Կոնցեպտ հյուրանոցից օգտվելու համար (20%)
-
Ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն՝ տարեկան մինչև 32 ժամ,
-
Լրացուցիչ հանգստյան օրեր (Comp Days)՝ համաձայն կազմակերպության ընթացակարգի։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը նոյեմբերի 30-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։